![]()
Մարտի 14-ին Սյունիքի մարզպետը՝ Ռոբերտ Ղուկասյանը, որոշում է ստորագրել, որի համաձայն՝ Կոստանդին Ղրդիլյանն ազատվել է Սյունիքի մարզպետի օգնականի պաշտոնից։
Որոշման մեջ մասնավորապես ասված է․
«2022 թվականի մարտի 15-ից Կոստանդին Ղրդիլյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի օգնականի պաշտոնից»:
Իսկ մարտի 15-ին նրա ստորագրած որոշման համաձայն՝ Կարեն Բալայանը նշանակվել է Սյունիքի մարզպետի խորհրդական:
Ռոբերտ Ղուկասյանի մարտի 15-ի որոշմամբ Արա Ներսիսյանն ազատվել է Սյունիքի մարզպետի օգնականի պաշտոնից:
Մարտի 15-ի մեկ այլ որոշման համաձայն՝ Արմինե Ավագյանն ազատվել է Սյունիքի մարզպետի խորհրդականի պաշտոնից։ Նա նշանակվել է մարզպետի օգնականի պաշտոնում։
![]()