![]()
Անհայտ անձինք հայտնել են Ռուսաստանից Հայաստան թռչող ինքնաթիռի ականապատման մասին։ Գրում է lenta.ru-ն։
Նշվում է, որ Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռի ականապատման մասին անանուն հաղորդագրություն է ստացվել «Շերեմետևո» օդանավակայանի էլեկտրոնային փոստով։
«Օդանավի ստուգումը կիրականացվի ժամանման օդանավակայանում», — ասել է աղբյուրը, սակայն չի հստակեցրել, թե Մոսկվայի որ օդանավակայանից է այն օդ բարձրացել։
![]()