Ճապոնիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ կա

Ճապոնիայի հյուսիս-արևելքում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ կա: ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին նշել են օդերևութաբանները:

Աղբյուրը նշում է, որ Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած երկրաշարժից հետո Տոկիոյում տատանումները շարունակվում են ավելի քան մեկ րոպե։

Սեյսմոլոգները հայտնել են, որ Ճապոնիայի հյուսիս-արևելքում մոտ մեկ մետր բարձրությամբ ցունամիի սպառնալիք կա, և հավելել, որ առաջին ցունամիի ալիքները Ճապոնիայի հյուսիս-արևելյան ափ կհասնեն 10-15 րոպեում:

Աղբյուրը հայտնում է նաև, որ Տոկիոյում հզոր երկրաշարժից հետո տների պատերը ճոճվում են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ