![]()
Հայաստանից մինչև 1 մլն դրամի ապրանք արտահանելու համար առաջարկվում է հանել մաքսատուրք վճարելու պահանջը:
Պետական տուրքի մասին օրենքում փոփոխության նախագիծը խորհրդարան է ներկայացրել Կառավարությունը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց՝ կարգավորման գաղափարի հեղինակը խելացի դրամապանակ արտադրող ընկերություն է:
Երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովի քննարկմանը ներկայացված օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ միաձայն:
Օրենքի ամբողջական ուժի մեջ մտնելուց հետո կարգավորմանը կհամապատասխանեցվեն նաև 1000 խոշոր հարկատուների արդեն իսկ հրապարակված ցանկերը:
![]()