Սյունիքի մարզի 8 գյուղերում մեկնարկել են սահմանապահ ուղեկալների կառուցման աշխատանքները

Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան սահմանի պահպանության ամրապնդման նպատակով Սյունիքի մարզի 8 գյուղերում մեկնարկել են Հայաստանի սահմանապահ զորքերի սահմանապահ ուղեկալների կառուցման աշխատանքները:

Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին հայտնել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը:

«2021 թվականի ընթացքում առաջին փուլով իրականացվել է նշված սահմանապահ ուղեկալների շինարարական աշխատանքների 50 տոկոսը:

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականի ընթացքում»,- ասաց Հարությունյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ