Աշխարհահռչակ ֆրանսիացի երգիչ Garou-ն երկու համերգ կտա Երևանում


Աշխարհահռչակ ֆրանսիացի երգիչ Garou-ն երկու համերգ կտա Երևանում
Ողջ աշխարհում միլիոնովար երկրպագուների սիրելի ֆրանսիացի փոփ երգիչ Garou-ն ապրիլի 20-ին և 21-ին ելույթ կունենա Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում:

«Notre-Dame de Paris» հռչակավոր մյուզիքլից աստղային վերելքը սկսած երգիչը դարձավ աշխարհում ամենահիթային երգերի կատարողը: Նա վաճառել է 5 միլիոնից ավելի ձայնասկավառակ և ստացել բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ:

Համերգի ծրագրում կհնչեն երգչի բոլոր ժամանակների լավագույն և ամենահայտնի հիթերը ֆրանսերենով և անգլերենով, որոնց թվում «Belle», «Seul», «Sous le vent», «La Rivière de notre enfance» և շատ այլ երգեր:

Տեղեկությունների և տոմսերի համար զանգահարել 077 805 687, 099 955 225 հեռախոսահամարներով կամ առցանց Toms.am և Ticketon.am կայքեր :

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ