Հայկ Մարությանի գույքն ու եկամուտները՝ քաղաքապետի պաշտոնից հեռանալիս․ 21 անշարժ գույք Չեխիայում, 2-ը՝ ՀՀ-ում, խոշոր չափերի գումար՝ տարբեր արտարժույթով

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը պաշտոնը ստանձնել էր 2018 թվականի սեպտեմբերի 23-ին՝ այն զբաղեցնելով մինչև 2021 թվականի դեկտեմբերի 12-ը։

Իրավաբան.net-ը պարբերաբար հրապարակում է պաշտոնյաների գույքի ու եկամուտների հայտարարագրերը։ Այս անգամ ձեզ ենք ներկայացնում Հայկ Մարությանի հայտարարագիրը։

Քաղաքապետի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Հայկ Մարությանը հայտարարագրել է 21 անշարժ գույք, որոնք բոլորն էլ համատեղ սեփականությամբ են գնված՝ 2006-2018 թվականներին։ Դրանցից 4-ը Հայաստանում է՝ Երևանում, 17-ը՝ Չեխիայի Հանրապետությունում՝ Պրահայում. (ինֆոգրաֆիկան՝ վերջում)

7 բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում,
1 անհատական բնակելի տուն,
5 հողին ամրակայված այլ անշարժ գույք,
6 ավտոտնակ,
2 հողամաս։
Նա երկու մեքենա է հայտարարագրել՝ Nissan Tiida, Peugeot Partner TP:

Մարությանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է իր արժեթղթերը/այլ ներդրումները․

5․000 դրամի – ձեռք բերած 2013 թվականին, «Կարգին Թի ՎԻ» ՍՊԸ/ 100 տոկոս,
25․000 դրամ – ձեռք բերած 2006 թվականին, «Հայկո ընդ Մկո կարգին» ՍՊԸ / 50 տոկոս,
7500 դրամի չափով – ձեռք բերած 2004 թվականին, «Կարգին Ստուդիա» ՍՊԸ / 15 տոկոս։
Նրա դրամական միջոցները կազմել են

9,500,000 դրամ,
190,000 դոլար,
10,000 եվոր,
643,000 չեխական կրոնա։
Նրա եկամուտները կազմել են․

8,000,000 դրամ՝ ստացված 3 աշխատավարձերից,
1,779,800 դրամ՝ ստացված ռոյալթիից և հեղինակային վարձատրությունից,
1,000,000 դրամ՝ ստացված այլ եկամուտից,
1,003,500 չեխական կրոնա՝ վարձակալության դիմաց 6 աղբյուրից ստացված վճարից։
2018 թվականի արդեն տարեկան հայտարարագրում Հայկ Մարությանը նշել է, որ անշարժ գույքերից 3-ը նա ձեռք է բերել․

բնակարանը` բազմաբնակարան բնակելի շենքում՝ 4,200,000 չեխական կրոնա արժողությամբ,
հողամասը՝ 100,000 չեխական կրոնա արժողությամբ,
բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք՝ 100,000 չեխական կրոնա արժողությամբ։
Այդ տարում նա 1,000,000 դրամ է հանձնել փոխառության և նույնքան էլ հետ ստացել։

Մարությանի դրամական միջոցներից նվազել է միայն չեխական կրոնան։ Տարեսկզբին այն կազմել է 4,520,000 դրամ, տարեվերջին՝ 934,000 դրամ։

Եկամուտները կազմել են 11,003,854 դրամ և 1,338,000 չեխական կրոնա։

2019 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն, նա 1 միլիոն դրամով օտարել է Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան։ Դրամական միջոցները մնացել են նույնությամբ, եկամուտները կազմել են 10,779,854 դրամ՝ ստացված աշխատավարձերից, ռոյալթից և 1,003,500 չեխական կրոնա՝ վարձակալության դիմաց ստացված վճարից։

2020 թվականին Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանը 290,000 չեխական կրոնայով, համատեղ սեփականությամբ ևս մեկ ավտոկայանատեղի է գնում Չեխիայում՝ Պրահայում։

Այդ տարում նրա դրամական միջոցները՝ բանկային հաշիվներում կազմել է․

7,746,577 դրամ,
5,819 դոլար,
302 եվրո,
1,763,044 չեխական կրոնա։
Կանխիկ դրամական միջոցները կազմել են․

3,000,000 դրամ,
205,000 դոլար,
9,000 եվրո,
74,000 չեխական կրոնա։
Հայկ Մարությանի եկամուտները կազմել են՝

5,163,289 դրամ՝ ստացված աշխատավարձից՝ որպես քաղաքապետ,
12,227,561 դրամ՝ ստացված ռոյալթիից,
1,199,200 չեխական կրոնա՝ ստացված վարձավճարից։
2022 թվականի փետրվարի 18-ին Հայկ Մարությանը ներկայացրել է պաշտոնը դադարեցնելու (22.12.21թ) հայտարարգիրը։

Հայտարարագրից պարզ է դառնում, որ 2021 թվականին Մարությանը համատեղ սեփականությամբ ևս 3 անշարժ գույք է գնել Չեխիայում։

Այսպիսով, պաշտոնը դադարեցնելիս նա հայտարարգրել է 23 անշարժ գույք․

Բնակարան – ՀՀ, Երևան, Կենտրոն, գնված՝ 2014 թվականին,
Ավտոկայանատեղի – համատեղ սեփականություն, ՀՀ, Երևան, Կենտրոն, գնված՝ 2014 թվականին,
Բնակարան – Չեխիայի Հանրապետություն Պրահա Լետնյանի, գնված՝ 2006 թվականին,
Ավտոկայանատեղի – Չեխիայի Հանրապետություն, Պրահա, Լետնյանի, գնված՝ 2006 թվականին,
Բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք – Չեխիայի Հանրապետություն, Պրահա, Լետնյանի, գնված՝ 2006 թվականին,
Բազմաբնակարան բնակելի շենք – Չեխիայի Հանրապետություն, Պրահա, Կբելի, գնված՝ 2009 թվականին,
Ավտոկայանատեղի – Չեխիայի Հանրապետություն, Պրահա, Կբելի, գնված՝ 2009 թվականին,
Բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք – Չեխիայի Հանրապետություն, Պրահա, Կբելի, գնված՝ 2009 թվականին,
Բնակարան – Չեխիայի Հանրապետություն, Պրահա, Լիբեն, գնված՝ 2012 թվականին,
Ավտոկայանատեղի – Չեխիայի Հանրապետություն, Պրահա, Լիբեն, գնված՝ 2012 թվականին,
Բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք – Չեխիայի Հանրապետություն, Պրահա, Լիբեն, գնված՝ 2012 թվականին,
Բնակարան – Չեխիայի Հանրապետություն, Պրահա, Լիբեն, գնված՝ 2015 թվականին,
Բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք – Չեխիայի Հանրապետություն, Պրահա, Լիբեն, գնված՝ 2015 թվականին,
Ավտոկայանատեղի – Չեխիայի Հանրապետություն, Պրահա, Լիբեն, գնված՝ 2015 թվականին,
Անհատական բնակելի տուն` իր տնտեսական շինություններով – Չեխիայի Հանրապետություն, Պրահա, Վինոր, գնված՝ 2017 թվականին,
Հողամաս – Չեխիայի Հանրապետություն, Պրահա, Վինոր, գնված՝ 2017 թվականին,
Բնակարան – Չեխիայի Հանրապետություն, Պրահա, Լիբեն, գնված՝ 2018 թվականին,
Հողամաս – Չեխիայի Հանրապետություն, Պրահա, Լիբեն, գնված՝ 2018 թվականին,
Բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք – Չեխիայի Հանրապետություն, Պրահա, Լիբեն, գնված՝ 2018 թվականին,
Ավտոկայանատեղի – Չեխիայի Հանրապետություն, Պրահա, Լետնյանի, գնված՝ 2020 թվականին,
Հողամաս – Չեխիայի Հանրապետություն Սթրեդոչեսկի երկրամաս Յենշտեյն, գնված՝ 2021 թվականին,
Հողամաս – Չեխիայի Հանրապետություն Սթրեդոչեսկի երկրամաս Յենշտեյն, գնված՝ 2021 թվականին,
Անհատական բնակելի տուն` իր տնտեսական շինություններով – Չեխիայի Հանրապետություն Սթրեդոչեսկի երկրամաս Յենշտեյն, գնված՝ 2021 թվականին։
Եվս մեկ անշարժ գույք, որը գտնվում է ՀՀ, Կոտայքի մարզում՝ փաստացի տիրապետվում է նրա կողմից։

Նույն կերպ իր կողմից փաստացի տիրապետվում է 2017 թվականի թողարկման Nissan մակնիշի ավտոմեքենա։

Նրա դրամական միջոցները բանկային հաշիվներում կազմել են․

11,979,949 դրամ,
145,493 դոլար,
288 եվրո,
175,084 չեխական կրոնա։
Կանխիկ դրամական միջոցները կազմել են․

3,000,000 դրամ,
75,000 դոլար,
9,000 եվրո,
74,000 չեխական կրոնա։
Հայկ Մարությանի եկամուտները պաշտոնի զբաղեցման ավարտին կազմել են 288,513,424 դրամ, 1,034,900 չեխական կրոնա։

2021 թվականին նա 2,889,954 կրոնա վարկ է վերցրել՝ Չեխիայում հիփոթեքով բնակարան գնելու համար։

Նա նաև հայտարարագրել է կատարված ծախսերը․
Նշենք, որ Հայկ Մարությանը 4 զավակ ունի՝ 2 աղջիկ և 2 տղա․ թե՛ երեխաները, թե նրա կինը Չեխիայի Հանրապետության քաղաքացի են։

2018 թվականին Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, հայտարարգրել է․ 12,800,000 չեխական կրոնա, 235,000 եվրո, 73,000 դոլար։ Նրա եկամուտները կազմել են 70․000 դրամ, որը ստացվել է աշխատավարձից։

2019 թվականին նա հայտարարագրել է համատեղ սեփականությամբ Չեխիայում գնածանհատական բնակելի տունը, 2 հողամաս։

Նա հայտարարգրել է

2017 թվականի թողարկման Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա, գնված 2017 թվականին։
2011 թվականի թողարկման Nissan մակնիշի ավտոմեքենա, գնված 2013 թվականին։
Բացի այս, 340,000 չեխական կրոնայով վաճառվել է 2017 թվականին թողարկված Peugeot Partner մակնիշի ավտոմեքենան, որը գնվել էր կրկին 2017 թվականին։
Իվա Մարությանի դրամական միջոցները կազմել են․

230,000 եվրո,
70,000 դոլար,
6,100,000 չեխական կրոնա։
Եկամուտները կազմել են 587,542 դրամ՝ Երևանի պետական բժշկական համալսարանից՝ որպես աշխատավարձ։

2020 թվականին Մարությանի կնոջ դրամական միջոցները մնացել են անփոփոխ, դրան ավելացել է բանկային հաշվում առկա 72,888 դրամը։

Եկամուտը կրկին ստացվել է ԵՊԲՀ-ից՝ որպես աշխատավարձ, 635,755 դրամ։

2021 թվականին, երբ Հայկ Մարությանը դադարեցրեց Երևանի քաղաքապետի պաշտոնը՝ Իվա Մարությանը անշարժ գույքեր է հայտարարագրել, որոնք բոլորն էլ Չեխիայում են․

3 հողամաս՝ համատեղ սեփականությամբ,
անհատական բնակելի տուն՝ համատեղ սեփականությամբ,
2 հողամաս՝ բաժնային սեփականությամբ (1/3),
բնակարան`բաժնային սեփականությամբ (1/2)։
Փաստացի նրա տիրապետման տակ է գտնվել նաև Skoda մակնիշի ավտոմեքենա։

Դրամական միջոցները բանկային հաշվում կազմել են 20,701 դրամ, 16,519 կրոնա։ Կանխիկ հայտարարագրել է

230,000 եվրո,
70,000 դոլար,
5,870,000 կրոնա։
Որպես եկամուտ հայտարարգրել է․

622,842 դրամ, որը ստցավել է ԵՊԲՀ-ից, որպես աշխատավարձ,
8,852,175 դրամ, որը ստացվել է վարձավճարի դիմաց,
1,300,000 դրամ, որը ստացվել է որպես բնակարանի վարձակալության դեպոզիտ,
21,707 եվրո, որը ժառանգություն է ստացվել Վլաստիմիլ Ստեհլիկից,
3,133,583 կրոնա, որը ևս ժառանգություն է ստացվել Վլաստիմիլ Ստեհլիկից։
Այդ տարում Իվա Մարությանը 500,000 կրոնա փոխառություն է տրամադրել։ Նա որպես ծախս նաև հայտարարագրել է 6,500,000 կրոնա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ