«Ուկրաինային անհրաժեշտ են հակաօդային համակարգեր, և ես պատրաստ եմ վճարել դրանց համար»․ Ուկրաինայի նախագահ Զելենսկի

Ուկրաինային անհրաժեշտ են հակաօդային համակարգեր, և ես պատրաստ եմ վճարել դրանց համար։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին՝ օտարերկրացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Երկինքը «փակելու» մի քանի հնարավորություն կա։ Կա հակաօդային պաշտպանություն, համակարգեր, որոնք կարող են տրամադրվել Ուկրաինային։ Ուկրաինան գտել է դրանք աշխարհի բոլոր երկրներում, խնդրել է տրամադրել, հետո հասկացանք, որ այդ համակարգերը մեզ հենց այնպես չեն տա:

Մենք պատրաստ ենք գնել դրանք, պատրաստ ենք վարկեր վերցնել, պատրաստ ենք մեր բյուջեից վերջին գումարը հանել ու վճարել դրա դիմաց»,- ասաց նա։
Նա հավելել է, որ Ուկրաինան պատրաստ է զբաղվել իր տարածք հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարմամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ