Եվրամիությունը լիովին աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը. Տոյվո Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է, որ Եվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Տոյվո Կլաարն անդրադարձել է նաև Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի այսօր վա հանդիպմանը:

«Խոստումնալից է Անթալիայի հանդիպումը: Եվրամիությունը լիովին աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Արարատ Միրզոյանը հանդիպում են ունեցել:

Հանդիպման ավարտից հետո ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ հանդիպմանը վերահաստատել են առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելու պատրաստակամություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ