![]()
ԱՄՆ-ում հզոր ցիկլոնին կարող են անվանել «Կատրինա», Ֆիլիպիններում` «Ռայի», Ռուսաստանում` «Նադյա», իսկ Հայաստանում` «ՊԱՌՎԻ ՈՒԼԵՐ»։
Այսպիսի գրառում է արել ՀՀ ՇՄՆ հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորիգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր էջում։
Հանրապետության տարածքում`
Մարտի 12-ի ցերեկը, 13-ին, 15-ի գիշերը, 16-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին, 15-ի և 17-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-7 մ/վ, մարտի 12-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 12-15-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
![]()