![]()
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 12-ին՝ ժամը 10:45-ի դրությամբ, Դիլիջանի թունելի լուսավորությունը վերականգնվել է։
Հիշեցնենք, որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում էր, որ մարտի 12-ին՝ ժամը 09:00 դրությամբ, Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։
«Հարգելի’ վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկելիս լինել զգոն։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»- նշված է հաղորդագրության մեջ։
![]()