Արարատյան դաշտի գյուղատնտեսներին հորդորում են բացօթյա գյուղատնտեսական աշխատանքներ չիրականացնել

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են. «Հաշվի առնելով մարտի 13-20-ը սպասվող օդի ջերմաստիճանի կտրուկ նվազումը, գիշերային ժամերին սպասվող բացասական ջերմաստիճանները, հատկապես Արարատյան դաշտի գյուղատնտեսներին հորդորում ենք բացօթյա գյուղատնտեսական աշխատանքներ չիրականացնել»։

Հանրապետության տարածքում`

Մարտի 11-ի ցերեկը, 12-13-ը, 16-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-15-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-7 մ/վ, մարտի 11-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն 12-15-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ