![]()
Մարտի 10-ին Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոնից ոստիկանության Մարաշի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ ժամը 07:30-ի սահմաններում վերակենդանացման բաժանմունքում մահացել է 37-ամյա Անուշ Մ.-ն:
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը՝ նշելով, որ վերջինս նշված կենտրոն էր տեղափոխվել մարտի 5-ին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ օրը նշված կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան 9-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանից «ամբողջ մարմնի ջերմային այրվածք բոցով, 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի 85 տոկոս այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին, իսկ կարճ ժամանակ անց «զույգ դաստակի ջերմային այրվածք բոցով, 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի 5 տոկոս» ախտորոշմամբ՝ մի տղամարդ:
Պարզվել է, որ տեղափոխվածներն են Երևանի բնակիչներ 37-ամյա Անուշ Մ.-ն և 48-ամյա Վահե Հ.-ն:
Մարտի 5-ին Արարատի մարզի գյուղերից մեկի կիսակառույց շինության մեջ նրանցից մեկը հագուստի աղտոտված հետքը մաքրելու համար բենզին է օգտագործել, որի ժամանակ ծխոխոտի գլանակից առաջացել է հրդեհ, և վերջիններս ստացել են նշված վնասվածքները:
Փաստի առթիվ նախաքննություն է սկսվել:
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ տղամարդու հայրը հայաստանյան բուհերից մեկի նախկին պրոռեկտորն է:
![]()