Ավան վարչական շրջանում քանդվել են հերթական ապօրինի շինությունները

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների և Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից, Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով, կազմակերպվել և իրականացվել են երեք ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ:

Առաջինը Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասի հհ․15 և 16 շենքերի միջանկյալ հատվածում էր, հաջորդը՝ Աճառյան փողոցի հ․10 շենքի հարակից տարածքում:

Ապամոնտաժվել է նաև Բագրևանդ 40-րդ և 50-րդ փողոցների հատման մասում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցված ինքնակամ շինությունը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ