Հայտնի է՝ ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ին

Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ին կներկայացնի 21-ամյա Ռոզա Լինը, որը ծնունդով Վանաձորից է: Այս մասին հայտնում են Հանրային հեռուստաընկերությունից:

«Իմ երգերն ուղևորություն են դեպի իմ ներաշխարհ, իմ հոգին ու զգացմունքները։ Երաժշտությունն իմ տունն է, որից երբեք չեմ կարող հրաժարվել: Անգամ վատագույն օրերը կարող են լավագույն մեղեդիների վերածվել»,- ասել է Ռոզա Լին:

Եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մարտի 19-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ