![]()
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակով ընտրված պատգամավոր Արամ Վարդևանյանը պատգամավոր դառնալուց հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:
Ըստ այդմ՝ Վարդևանյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է բնակարան կենտրոնում և որպես շարժական գույք՝ 2016 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա:
Բանկային ավանդներ բաժնում պատգամավորը ներկայացրել է 20 հազար ԱՄՆ դոլար: Որպես դրամական միջոցներ Վարդևանյանը հայտարարագրել է 488 հազար դրամ:
Կանխիկ դրամ բաժնում «Հայաստան» խմբակցության պատգամավորը հայտարարագրել է 14 միլիոն 500 հազար դրամ և 7 հազար դոլար: Ինչպես նաև Վարդևանյանը «Ջեյ Փի» փաստաբանական գրասենյակից ստացել է 8 միլիոն 169 հազար դրամ և «Էվոկա» բանկից՝ 506 դոլար աշխատավարձ:
Վարդևանյանի կինը՝ պրոդյուսեր Արևիկ Ուդումյանն էլ որպես անշարժ գույք ներկայացրել է բնակարան կենտրոնում, իսկ որպես շարժական գույք՝ մեկ մեքենա՝ «Հոնդա» մակնիշի՝ արտադրված 2007 թվականին:
Ուդումյանը ունի 820 դրամ բաժնեմաս, ինչպես նաև՝ 4 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ թանկարժեք զարդ, որը նվիրատվություն է:
Դրամային միջոցներ բաժնում պատգամավորի կինը հայտարարագրել է 7 միլիոն 408 հազար դրամ, 1180 դոլար և 328 եվրո:
Ուդումյանը ներկայացրել է նաև 3 միլիոն կանխիկ դրամ և 4 հազար դոլար:
Արևիկ Ուդումյանը «ԱյԴի բանկ» ՓԲԸ-ից ստացել է 996 հազար 875 դրամ, «Գլոբբինգ շիփփինգ» ՍՊԸ-ից՝ 100 հազար դրամ եկամուտ: Ամուսնու՝ Արամ Վարդևանյանի կողմից էլ Ուդումյանը ստացել է 3 միլիոն 512 հազար դրամ գումար:
![]()