![]()
Չվող թռչունների միջոցով վարակների փոխանցման վերաբերյալ ուկրաինական կենսաբանական լաբորատորիաներում ԱՄՆ նախագծի ֆինանսավորման չափը կազմել է 1,6 մլն դոլար։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար Իգոր Կիրիլովը։
Ինչպես նշված է փաստաթղթերում, նախագիծն իրականացվել է 2018-2020 թթ., գրում է ՏԱՍՍ-ը:
Միաժամանակ 1,3 մլն դոլար է հատկացվել չղջիկների կողմից տարածվող հարուցիչների սպեկտրի ուսումնասիրության նախագծի իրականացման համար։ Դրանում ներգրավված են եղել ավելի քան 60 գիտնականներ ԱՄՆ-ից, Ուկրաինայից և Վրաստանից։
![]()