Վարորդական իրավունքի քննության հարցաշարը փոխվել է. ՃՈ

Ճանապարհային ոստիկանության կողմից կազմվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու համար որակավորման տեսական քննության գիտելիքների ստուգման թեստերի

նոր հարցաշար, որը ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի թիվ 385-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 16-րդ կետով սահմանված կարգով հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությունները կընդունվեն նոր հարցաշարով` այն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակվելուց 30 օր հետո։

Մինչև նոր հարցաշարի գործարկումը տեսական քննությունները կընդունվեն նախկինում հրապարակված գիտելիքների ստուգման թեստերի հիման վրա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ