Զելենսկին ՌԴ սեփականության օբյեկտներն առգրավելու մասին օրենք է ստորագրել

Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել Ուկրաինայում Ռուսաստանի եւ նրա ռեզիդենտների սեփականության օբյեկտների «հարկադիր առգրավման» մասին, հաղորդվում է Գերագույն ռադայի կայքում:

Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի ընդունած օրենքը։

Դրա իրականացմամբ կզբաղվի տնտեսական զարգացման հարցերով հանձնաժողովը։

Փաստաթղթում նշվում է, որ գույքի «հարկադիր առգրավումն» իրականացվում է առանց դրա արժեքի որեւէ փոխհատուցման:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ