Հայտնաբերվել է ապօրինի զենքից կատվազգի կենդանուն կրակած երիտասարդը

Համացանցում մշտադիտարկումների ընթացքում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հատնաբերվել և ոստիկանության Տավուշի մարզային վարչություն է ուղարկվել ֆեյսբուքյան օգտատիրոջ մի հրապարակում՝ կրակված կատվազգի կենդանու լուսանկարով։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ կենդանուն կրակել է Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի մի բնակիչ։ 23-ամյա երիտասարդը հրավիրվել է ոստիկանություն և խոստովանել արարքը։ Պարզվել է նաև, որ նա կենդանուն կրակել է ապօրինի զենքից։

Հրացանը և փամփուշտները առգրավվել են։ Կատարվում է քննություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ