Արագածոտնում Nissan X-Trail-ը բախվել է քարերին ու գլխիվայր շրջվել. կան վիրավորներ

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, դեպի Երևան

ընթանալիս, Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով 2 մարդ, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Աշտարակի հիվանդանոցի բժիշկներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները, ովքեր շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել պատգարակով:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ