Թալիբները շնորհավորել են կանանց մարտի 8-ը

Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» շարժումն այսօր շնորհավորական ուղերձ է հրապարել՝ շնորհավորելով երկրում և աշխարհում բնակվող բոլոր կանանց՝ միջազգային տոնի առիթով․ գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Աֆղանստանի իսլամական էմիրությունը ձգտում է թեթևացնել աֆղանստանցի կանանց ծանր դրությունը՝ ապահովելով պայմաններ՝ արժանի կյանք ունենալու համար՝ իսլամի և մեր ավանդույթների լույսի ներքո»,-ասված է ուղերձում, որը տարածել է Khaama Press գործակալությունը։

Թալիբները կանանց հաճելի տոն են մաղթել։

Աֆղանստանում իշխանության գալուց հետո թալիբները դարձյալ սահմանափակել էին աֆղանստանցի կանանց իրավունքները, երկրում փակվել էր կանանց հարցերով զբաղվող նախարարությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ