![]()
Visa և Mastercard վճարային համակարգերը դադարեցնում են իրենց աշխատանքը Ռուսաստանում:
Քանի դեռ քարտերը ժամկետի մեջ են, դրանք կշարունակեն աշխատել, բայց միայն՝ Դաշնության տարածքում: Ըստ ընկերությունների տարածած հայտարարությունների՝ քարտերը արտերկրում չեն աշխատի, հասանելի չեն լինի նաև առցանց գնումները:
Ռուսաստանում գործարք չեն կարողանա իրականացնել նաև այլ երկրում թողարկված Visa և Mastercard քարտերը:
Ըստ տնտեսագետի՝ ռուսաստանաբնակները զբոսաշրջային ուղղություններ կարող են ընտրել այն երկրները, որտեղ հասանելի է «ՄԻՐ» համակարգը: Այս համատեքստում Հայաստանը կարող է առավելություն ստանալ այլ երկրների նկատմամբ: Ռուսական վճարային համակարգը գործում է Հայաստանում ու մյուս ԵԱՏՄ պետություններում, նաև Տաջիկստանում, Թուրքիաում, ԱՄԷ-ում և Վիետնամում:
![]()