![]()
Նանե Արզումանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Դուք չեք մարսելու ձեր դավաճանությունը և ձեր տեսակին պիտի վերացնել, որ այլևս չաճեք…
Բայց դադարեք այս բացահայտումները՝ հավատ չեն ներշնչում. ցույց տվեք սրանց գլխավորին։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և քննչական դեպարտամենտների աշխատակիցների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական ու համակցված քրեադատավարական միջոցառումների արդյունքում բացահայտվել և չեզոքացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից Հայաստանի
և Արցախի Հանրապետություններում ստեղծված հերթական գործակալական ցանցի գործունեությունը, որի կազմում ներգրավված են եղել զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաև նախկին զինծառայողներ և Արցախի Հանրապետության պետական մարմինների որոշ աշխատակիցներ։
Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից:
![]()