![]()
Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի հետևանքով հաշմանդամության և մահացության ռիսկը նվազեցնելու համար պետությունը 2019-ից իր վրա է վերցրել բուժման ծախսը. ծրագրից արդեն 1400 պացիենտ է օգտվել։
Բուժծառայությունը մայրաքաղաքից բացի հասանելի է նաև Գյումրիում:
Հիշեցնենք, որ գլխուղեղի սուր իշեմիկ կաթված ախտորոշմամբ և գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից մինչև 24 ժամվա ընթացքում (ներառյալ ԲԿ տեղափոխման ժամանակահատվածը) Էրեբունի և Թիվ մեկ համալսարանական հիվանդանոց տեղափոխված բոլոր պացիենտներն ընդգրկվում են պետպատվերով բուժման ծրագրում:
![]()