Արցախից 14 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել Ուկրաինա

Արցախի կառավարության նախաձեռնությամբ՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին 14 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել՝ տեղական արտադրության առաջին անհրաժեշտության ապրանքների տեսքով:

Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Ռուսաստանն Ուկրաինայից պահանջում է դադարեցնել ռազմական գործունեությունը, սահմանադրորեն գրանցել իր չեզոք կարգավիճակը, ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը։ Այդ մասին երկուշաբթի Reuters-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ այդ դեպքում ցանկացած պահի Ռուսաստանը կդադարեցնի ռազմական գործողությունը։

Reuters-ի փոխանցմամբ՝ Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը մտադիր չէ Կիևին նոր տարածքային պահանջներ առաջադրել։

«Մենք իրականում ավարտում ենք Ուկրաինայի ապառազմականացումը: Մենք այն կավարտենք: Բայց ամենակարևորն այն է, որ Ուկրաինան վերջ տա իր ռազմական գործողություններին: Նրանք պետք է դրանք ավարտեն, և այդ ժամանակ ոչ ոք չի կրակի»,- հավելել է Ռուսաստանի ղեկավարի խոսնակը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ