![]()
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
Վահե Հակոբյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ չի կարծում, թե Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում 2014-ից սկսած երբևէ գործել է կոռուպցիոն սխեմա։
Կներեք, իսկ էն 15 միլիարդը ու՞մ սիրուն աչքերի համար վերադարձվեց բյուջե։ Հայաստանում կա՞ մեկը, ով պատրաստ է չարածի դիմաց ընդունել մեղքն ու պետությանը 15մլրդ վճարել։
Սյունիքի նախկին մարզպետ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ նախկին ադմինիստրատիվ տնօրեն, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խորհրդի նախկին անդամ Վահե Հակոբյանից ավելի «տափակ» պատասխանն չէր կարելի սպասել։
![]()