«Ռուսների ներհոսքը Հայաստան ոչ այն է տուրիզմ է, ոչ այն է՝ միգրացիա». Կարեն Անտաշյան

Գրող Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռուսների ներհոսքը Հայաստան ոչ այն է տուրիզմ է, ոչ այն է՝ միգրացիա։ Թերևս՝ հարկադիր արձակուրդ և նախամիգրացիոն հետախուզություն միաժամանակ։ Իհարկե երկարաժամկետ հեռանկարում նրանց մեծ մասը Հայաստանում չեն մնալու և առաջին իսկ բարենպաստ պայմանների ու հնարավորության դեպքում մեկնելու են կամ Ռուսաստան, կամ այլ երկիր, բայց շանս կա, որ մի մասն ամեն դեպքում կմնան ու թե ինչքանը՝ թերևս միայն ներքին գործոններից է կախված՝ արև (որ իհարկե էս շաբաթ գեշ պադվադիտ ա անում), բարիացկամ, լավ մարդիկ (որոնց մեջ հուսով եմ չեն գերակշռի գռփամոլները), համով, էժան սնունդ (իհարկե դրվագային՝ պակուշայծե մեսնի դելիկատես ռակվի կեբաբ զա 25,000 շտուկ իզ կռաբվիխ պալըչեկ), ոչ վատ ինտերնետ, բաց բանկեր, ահռելի ազատ բնակֆոնդով Չարենցավան, Հրազդան, Մասիս, Արմավիր, առջևում էլ բոնուս՝ ծիրանի ծաղկման սեզոնն է։

Վերջը, ով ինչով կարող է՝ մի որոշ մի բանով խրախուսեք, մոտիվացրեք, որ տնավորվեն, մեր չտես հուշտռիկությունը մի կողմ, դա իրոք լավ է երկրի համար»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ