![]()
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական ենթակառուցվածքների ոչնչացման աշխատանքները գրեթե ավարտված են:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Առաջինը, ինչ արել ենք, ոչնչացրել ենք ողջ ռազմական ենթակառուցվածքը: Հիմնականում՝ զինապահեստները, ավիացիան, հակաօդային պաշտպանության համակարգերը:
Հակաօդային համակարգերի չեզոքացումը որոշակի ժամանակ է պահանջում. պետք է նախ հայտնաբերել դրանք, ապա ոչնչացնել: Այդ աշխատանքը գործնականում ավարտված է»,- հայտարարել է Պուտինը:
![]()