![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 4-ին որոշում է ստորագրել․ որում ասվում է․
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական սեզոնի մեկնարկին վերաբերող հարցեր քննարկելու և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու և համակարգելու համար ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի»։
Աշխատանքային խմբի կազմը
Հ. Մաթևոսյան – ՀՀ փոխվարչապետ (աշխատանքային խմբի ղեկավար)
ՀՀ էկոնոմիկայի նախարար
ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (աշխատանքային խմբի քարտուղար)
ՀՀ ֆինանսների նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ
ՀՀ փոխվարչապետ Հ. Մաթևոսյանի՝ համապատասխան ոլորտը համակարգող խորհրդական
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
![]()