Ավելի քան 2600 թափուր աշխատատեղ կա․ Միասնական սոցիալական ծառայությունը ցանկ է հրապարակել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ գործատուների կողմից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն այս պահի դրությամբ ներկայացված է ավելի քան 2,600 թափուր աշխատատեղ։

Երևանում և մարզերում աշխատանք առաջարկող կազմակերպություններին, թափուր հաստիքներին, աշխատանքային գործառույթներին և այլ պայմաններին կարող եք ծանոթանալ ներբեռնելով համապատասխան ցանկն այս հղմամբ՝ https://bit.ly/3ssZqPR։

Առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։

Հղումով անցնելուց հետո կտեսնեք կապույտով գրված՝ Գործատուի կողմից ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայություն ներկայացվող առկա թափուր աշխատատեղերի ցանկ ։ Սեղմեք գրվածին և կտեսնեք ցանկը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ