Հանրապետության մի շարք ճանապարհահատվածներում բուք է

Մարտի 4-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի Գորայք-Սարավան ճանապարհահատվածը սաստիկ բքի պատճառով փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միրաք-Ծիլքար և Ալագյազ-Հնաբերդ ճանապարհահատվածներում բուք է։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ