Microsoft-ը դադարեցնում է ապրանքների և ծառայությունների վաճառքը Ռուսաստանում

Ամերիկյան Microsoft ընկերությունը որոշել է դադարեցնել ապրանքների և ծառայությունների վաճառքը Ռուսաստանում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին։

Այս մասին ասվում է ուրբաթ օրը ընկերության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր մենք հայտարարում ենք, որ դադարեցնում ենք «Microsoft»-ի արտադրանքի և ծառայությունների բոլոր նոր վաճառքները Ռուսաստանում», — հայտնել են ընկերությունից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ