«Հենրիխ Մխիթարյանին իր այսքան նվիրվածության համար միայն պետք է շնորհակալություն հայտնել և դարձնել յուրաքանչյուրիս սիրելի հերոսը».Զոհրապ Եգանյան

ՀՖՖ-ի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հենրիխ Մխիթարյանին պետք է շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ իր աշխատասիրությամբ ու պրոֆեսիոնալիզմով ստիպեց միլիոնավոր մարդկանց ճանաչել Հայաստանը, երգեր կատարել , որտեղ կար Հայաստան բառը: Հենո այն մարդն է, ում ցանկացած շարժ հայտնվում է համաշխարհային զլմների ուշադրության կենտրոնում ու այնտեղ կա նաև մեր երկրի ու մեր ազգի անունը: Շատ եմ հանդիպել դեպքերի, երբ երեխաներին բերում են Հենոյի օրինակը ու ոչ միայն ֆուտբոլում, որպես փաստ, որ կարելի է աշխատասիրության շնորհիվ հասնել հսկայական բարձունքների:

Հենոյի ազդեցությունը շատ մեծ է եկող սերնդի վրա, նման աստղ Կախա Քալաձեից, Անդրեյ Շեվչենկոյից, մի քիչ էլ Անդրեյ Արշավինից հետո հետխորհրդային տարածքի ոչ մի պետություն ու ազգ չունի ու դեռ պարզ չէ` մոտ ապագայում կունենա թե`չէ: Մեր արևելյան հարևանը նման աստղ ունենալու դեպքում նրան ամենաքիչը ազգային հերոսի կոչում կտար:

Շնորհակալություն քեզ Հեն ջան, մեր ազգային թիմը զարդարելու համար, շնորհակալություն, որ տարիներ շարունակ լցրել ես մեր առօրյան քո խաղերով:

Նման իրավիճակում առաջացել է շանս հավաքականի երիտասարդ խաղացողների` Վահանի, Էդուրադի, Ժիրայրի ու մյուսների համար, դարձեք Հենո ու առաջ անցեք նրանից, գնացեք խաղացեք թոփ ակումբներում ու փորձեք ավելին անել: Նման պարագայում ամբողջ մի ազգ ձեզ կդարձնի իր սիրելին, իր հերոսը: Հիմա, առավել քան երբեք, մենք նման մարդկանց կարիք ունենք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ