![]()
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Զապորոժյեի ատոմակայան գնդակոծմանը։ «Ռուս զինվորականները պետք է անհապաղ դադարեցնեն գնդակոծել Զապորոժյեի ատոմակայանը, այլապես Եվրոպան կվերանա միջուկային աղետից։ Ուկրաինան 15 միջուկային միավոր է, եթե պայթյուն լինի, դա կլինի ամեն ինչի վերջը»,-նշել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ Եվրոպայի կողմից անհապաղ գործողությունները կկարողանան կասեցնել ռուսական զորքերը։
«Ես դիմում եմ բոլոր ուկրաինացիներին, բոլոր եվրոպացիներին, բոլոր մարդկանց, ովքեր գիտեն «Չեռնոբիլ» բառը։ Ո՞վ գիտի, թե որքան վիշտ ու զոհ է դարձել ատոմակայանում տեղի ունեցած պայթյունը։ Դա համաշխարհային աղետ էր։ Հարյուր հազարավոր մարդիկ պայքարել են Չեռնոբիլի աղետի հետևանքների դեմ, տասնյակ հազարավոր քաղաքացիներ տարհանվել են»,- ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը։
Հիշեցնենք, որ «Ուկրինֆորմ»-ի հաղորդմամբ՝ ուրբաթ գիշերը ռուսական բանակի ծանր տեխնիկայի հրթիռակոծության արդյունքում հրդեհ է բռնկվել Զապորոժյեի ատոմակայանում։
![]()