Ուկրաինան ունի միջուկային զենք ստեղծելու տեխնիկական ներուժ, Ռուսաստանը դա թույլ չի տա

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինան միջուկային զենք ստեղծելու տեխնիկական ներուժ ունի, Ռուսաստանի Դաշնությունը դա թույլ չի տա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա նաև նշել է, որ Ուկրաինայում չպետք է լինի այնպիսի զենք, որը կարող է սպառնալ Ռուսաստանի անվտանգությանը։

Գերմանիայի դաշնային կառավարության ղեկավար, կանցլեր Օլաֆ Շոլցը բացառում է ՆԱՏՕ-ի միջամտությունը ռուս-ուկրաինական պատերազմին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ հայտնում է գերմանական «Դոյչե Վելլե» առցանց պարբերականը:

«Մենք ռազմական միջամտություն չենք ձեռնարկելու: Տվյալ իրավիճակում դա ճիշտ չէր լինի»,- ասել է Գերմանիայի կանցլերը Երուսաղեմում Իսրայելի վարչապետի հետ հանդիպումից հետո:

Շոլցը շեշտել է, որ ներկա իրավիճակը շատ վտանգավոր է, քանի որ հակամարտությանը ներքաշված է միջուկային տերություններից մեկը: Գերմանիայի կառավարության ղեկավարի կարծիքով՝ ստեղծված պայմաններում Արևմուտքը «ճիշտ դիրք է գրավել հետևողականության և անհրաժեշտ զգուշավորության միջև»:

Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ուժերի ռազմական գործողությունները, որը Կրեմլը անվանում է «հատուկ օպերացիա», սկսվել են փետրվարի 24-ի վաղ առավոտյան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տեսաուղերձից հետո: Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ Մոսկվան ձգտելու է Ուկրաինայի «դեմիլիտարիզացմանը» (ապառազմականացմանը) և «դենացիֆիկացմանը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ