ԵԱՀԿ ԶԼՄ-ների ներկայացուցիչը Ռուսաստանին կոչ է արել հարվածներ չհասցնել Ուկրաինայի հեռարձակման օբյեկտներին

ԵԱՀԿ ԶԼՄ-ների ներկայացուցիչը Ռուսաստանին կոչ է անում հարվածներ չհասցնել Ուկրաինայի հեռարձակման օբյեկտներին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ զինված ուժերը ճշգրիտ զինատեսակներով հարվածներ են հասցրել Ուկրաինայի անվտանգության ծառայության օբյեկտներին և Կիևում հոգեբանական գործողությունների 72-րդ գլխավոր կենտրոնին։

«Ես ուզում եմ ընդգծել, որ հեռարձակումը չպետք է ենթարկվի հարձակման, քանի որ կենսականորեն անհրաժեշտ է մարդկանց տեղեկացնել իրենց երկրում տիրող իրավիճակի մասին».- «Թվիթեր»-ում գրել է ԵԱՀԿ ներկայացուցիչը:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ ՌԴ ԶՈւ-ն ճշգրիտ զինատեսակներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի անվտանգության ծառայության օբյեկտներին և Կիևում հոգեբանական գործողությունների 72-րդ գլխավոր կենտրոնին։

Դա արվել է Ռուսաստանի դեմ տեղեկատվական հարձակումները կանխելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ