![]()
Ռուս միլիարդատեր, բրիտանական «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը վաճառում է իր շքեղ տունը Լոնդոնում, որպեսզի խուսափի պատժամիջոցներից։
Այս մասին հայտարարել է Լեյբորիստական կուսակցությունից բրիտանացի պատգամավոր Քրիս Բրայանտը, հայտնում է the Times-ը։
Բրայանտի խոսքով՝ գործարարը պատրաստվում է մի քանի օրվա ընթացքում վաճառել գույքը, որպեսզի բրիտանական պատժամիջոցների պատճառով իր ակտիվները չսառեցվեն։
Նա նշել է, որ ռուս միլիարդատերը «վախենում է պատժամիջոցներից», և բրիտանացի նախարարները պետք է արագ գործեն։
«Նա արդեն պատրաստվում է վաղը վաճառել իր լոնդոնյան տունը, ինչպես նաև ևս մեկ բնակարան»,- հավելել է Բրայանտը։
![]()