Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա ժայռին, գլխիվայր շրջվել և բռնկվել

Մարտի 2-ին, ժամը 13:50-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Նորավանք վանական համալիր տանող խաչմերուկի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ-ին «Dodge» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա ժայռին, գլխիվայր շրջվել և բռնկվել․ տուժածներ չկան:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան ուղղվել է, վարորդը և երկու ուևորները դուրս են բերվել ավտոմեքենայից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին, մարվել՝ 14:27-ին: Այրվել է ավտոմեքենան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ