![]()
ԵՄ երկրներից, ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից մի քանի պատվիրակություններ լքել են դահլիճը Ժնևում զինաթափմանը նվիրված համաժողովում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ելույթի հեռարձակման ժամանակ, հայտնում է Reuters-ը։ Նախարարի ելույթի սկզբում դիվանագետները լքել են ներկաները։
Դահլիճից դուրս արեւմտյան երկրների ներկայացուցիչները բոյկոտը ողջունել են ծափերով։ Լավրովին լսելու մնացածների թվում էին Եմենի, Ալժիրի, Վենեսուելայի, Սիրիայի և Թունիսի ներկայացուցիչները։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով տեղեկությունը, որ Ժնևում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առցանց ելույթի ժամանակ մի շարք պատվիրակություններ լքել են դահլիճը՝ ի նշան բոյկոտի, ասել է, որ իրենք երբեք չեն լքել դահլիճը Ուկրաինայի պատվիրակության ելույթի ժամանակ։
«Ի նշան բոյկոտի, նրանք երբեք չեն լքել դահլիճը, երբ ելույթ է ունեցել Ուկրաինայի պատվիրակությունը, որի ռեժիմը Դոնբասում սպանել է խաղաղ բնակիչներին»,- ասել է նա և հավելել. «Երկերեսանիներ և կեղծավորներ, որոնց հանցավոր լռությունը հրահրեց հակամարտությունը»:
![]()