Մոսկվան և Կիևը փոխանակվել են գերիներով

Ուկրաինայի Սումիի մարզում ռուսական տեխնիկայի համար կանաչ միջանցք է բացվել։ Այս մասին հայտարարել է Սումիի մարզային պետական ​​վարչակազմի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին։

Նշվում է, որ կանաչ միջանցք ստեղծելու որոշումը կայացրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Հաղորդվում է նաև, որ ռուսական գերությունից վերադարձել են տարածքային պաշտպանության հինգ մարտիկ։ Նրանք փոխանակվել են ռուս ռազմական ոստիկանության սպայի հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ