Ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են

«Ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են», -քիչ առաջ իր տելեգրամյան ալիքում տեղեկացրել է Ուկրաինայի Ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն՝ որևէ հավելյալ տեղեկություն չներկայացնելով։

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը մեկնարկել էր այսօր կեսօրին՝ Բելառուսի հարավում։

Բելառուսի հետ սահմանին ընթացող ռուս-ուկրաինական բանակցությունների ֆոնին Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը՝ նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը կոչ է արել ռուսաստանյան ստորաբաժանումները դուրս բերել Ուկրաինայի ողջ տարածքից, այդ թվում՝ Դոնբասից և Ղրիմից։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ տեղեկացնելով սակայն, որ Արեստովիչի հայտարարությունների հրապարակումից քիչ անց ուկրաինական աղբյուրները տեղեկացրել են, որ պաշտոնյան իր անձնական կարծիքն է արտահայտել։

Reuters-ը նաև ընդգծում է, որ Արեստովիչը ընդգրկված չէ Ռուսաստանի հետ բանակցություններ վարող պաշտոնական պատվիրակության կազմում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ