Ինչպես է փաստացի արգելում ՌԴ-Ադրբեջան հռչակագիրը Ալիևին «սրտի ուզածն» անել Ուկրանիայի հետ կապված

Մոտ մեկ ամիս առաջ՝ հունվարի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով Ուկրաինայում էր։ Կիևում Ալիևը Վլադիմիր Զելենսկու հետ ստորագրեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցող հռչակագիր, այսինքն՝ Ղրիմը ճանաչել էր ուկրաինական տարածք։

«Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահների ստորագրած համատեղ հռչակագիրը ամրապնդում է սպառնալիքներին դիմակայելու պատրաստակամությունը», — հայտարարել էր Զելենսկին։

Արդեն երեկ՝ փետրվարի 27-ին, Ուկրանիայում տեղի ունեցող գործըթացներին զուգահեռ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը հայտարարել է, որ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություններին անվճար վառելիք կտրամադրի։

Այս մասին ТАСС գործակալությանը հայտնել է SOCAR-ի միջոցառումների կազմակերպման և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալը։

(https://tass.ru/ekonomika/13879129)
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը խոստացել է օգնել իր երկրին նավթամթերքների հարցում։
«Ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, բայց հիմա ամեն ինչ կլինի»,- Զելենսկու խոսքով` խոստացել է Ադրբեջանի նախագահը։
(https://www.mk.ru/politics/2022/02/26/zelenskiy-zayavil-chto-aliev-poobeshhal-pomoch-neftyu.html)

Հիշեցնենք, դեռևս նախորդ տարեվերջին, մոտ 2 ամիս առաջ, 2021 թվականի դեկտեմբերի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իտալական Il Sole 24 Ore թերթին տված հարցազրույցում հայտնել էր, որ Բաքուն պատրաստ է անհրաժեշտության դեպքում ավելացնել գազի մատակարարումները Եվրոպա:
«Արտադրանքի ու արտահանման ավելացման հնարավորություն կա, բայց դա կախված կլինի եվրոպացի սպառողների պահանջարկից»,- ասել էր Ալիևը իտալական թերթին։
(https://tass.ru/ekonomika/13237901)

Ավելի ուշ՝ այս ամսվա, 2022 թվականի փետրվարի 5-ին Բրյուսելը կոչ էր արել Ադրբեջանին ավելացնել գազի մատակարարումները Եվրոպա: Էներգետիկայի եվրոպական հանձնակատար Քադրի Սիմսոնը կոչ էր արել Բաքվին ավելացնել տարեկան գազի մատակարարումները ԵՄ-ին՝ հացնելով մինչև 10 միլիարդ խորանարդ մետրի։

Ուկրաինական ճգնաժամի հետ կապված Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների պատճառով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեցին Եվրոպային բնական գազ մատակարարելու համար համատեղ լրացուցիչ աղբյուրներ գտնելու մտադրության մասին։
https://www.dw.com/ru/brjussel-prizval-azerbajdzhan-uvelichit-postavki-gaza-v-evropu/a-60669024

Իսկ արդեն փետրվարի 15-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, դրա հետևանքները էներգետիկ շուկաների վրա և ադրբեջանական գազի մատակարարումը Եվրոպա: Այս մասին Twitter-ում գրել էր Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը։

Մինչ այդ, հաղորդվում էր, որ Եվրամիությունը ծրագրում է բանակցել Ադրբեջանի հետ գազի լրացուցիչ մատակարարումների շուրջ, եթե Ռուսաստանը նվազեցնի գազի մատակարարումը ի պատասխան Ուկրաինայի հետ հարաբերությունների լարվածությամբ պայմանավորված պատժամիջոցների։ Բրյուսելը մտավախություն ուներ, որ Ռուսաստանը, որը Եվրոպային մատակարարում է գազի 40%-ը, կարող է նվազեցնել պոմպային հոսքերը, ուստի բանակցություններ է վարում գազի մատակարարման այլ աղբյուրներ գտնելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ