![]()
Երեխաների առքուվաճառքի սարսափազդու գործի նախաքննությունն ավարտվել է:
Հաստատել է, որ 2007-ից մինչև 2020 թվականը օտարերկրյա տարբեր պետությունների քաղաքացիներ որդեգրել են ավելի քան 500 երեխայի: Նրանցից 20-ի գտնվելու վայրը իրավապահները պարզել են:
Սակայն փոքրիկներին իրենց կենսաբանական ծնողներին վերադարձնելու իրավական մեխանիզմներ չկան: Բացի այդ, մի քանի ամսական երեխաներն արդեն տարիներ շարունակ է ապրում են ասենք իտալացի որդեգիրների ընտանիքում, ու օրենքն այս դեպքում առաջնորդվում է երեխայի շահով՝ համարելով, որ նա կտուժի ընտանիք փոխելու գործընթացից:
Հեշտ չէ մի քանի տարեկան երեխային հասկացնել, որ մայրիկն ու հայրիկը իրենը չեն, լեզուն էլ, որը նոր է սովորել, պետք է փոխի: Իսկ ինչպես ապրեն այդ երեխաների իրական ծնողները:
Այս հարցի պատասխանը նրանք հավանաբար ակնկալում են մեղադրյալներից, որոնք, ի դեպ, մեղադրանքը չեն ընդունում:
![]()