![]()
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան չի բացառել, որ ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքը կլինի խաղաղությունը, սակայն ընդգծել է, որ Կիևը չի պատրաստվում «կապիտուլյացիայի ենթարկվել»։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
«Բանակցություններում, որպես այդպիսին, վատ բան չկա։ Եվ եթե այս բանակցությունների արդյունքը խաղաղությունն է և պատերազմի ավարտը, սա պետք է ողջունել։ Բայց մենք, ես ուզում եմ հստակեցնել, մենք չենք հանձնվի։
Մենք կապիտուլյացիայի չենք ենթարկվում. Մենք ոչ մի թիզ տարածք չենք զիջի. դա չէ մեր պայքարի նպատակը»,- ասել է Կուլեբան, ում ելույթը հեռարձակվել է Ուկրաինայի ԱԳՆ յութուբյան ալիքով։
Նրա խոսքով, ուկրաինական կողմը բանակցություններում մտադիր է «լսել» Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը և «հայտնել, թե ինչ է մտածում այս պատերազմի և Ռուսաստանի գործողությունների մասին»։
![]()