Ուկրաինայի պատվիրակությունը մեկնում է Գոմել՝ ՌԴ ներկայացուցիչների հետ բանակցելու

Լուկաշենկոյի և Զելենսկու հեռախոսազրույցից հետո ուկրաինական պատվիրակությունը, այնուամենայնիվ, մեկնում է Գոմել` ՌԴ հետ բանակցությունների։

Բելառուսի նախագահի խոսնակը հաստատել է հեռախոսազրույցի փաստը, սակայն հավելյալ մանրամասներ չի հաղորդել։

Ավելի վաղ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի մասին հայտնել էր նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

Ուկրաինայի պատվիրակության ժամանման մասին լուրը հաստատել է նաև ՌԴ պատվիրակության ղեկավար, նախագահի խորհրդական Վլադիմիր Մեդինսկին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ