![]()
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում տեսանյութ է հրապարակել, որում նշում է, որ ինքը և իր գործընկերները գտնվում են Կիևում։
«Մենք այստեղ ենք։ Մենք Կիևում ենք։ Մենք պաշտպանում ենք Ուկրաինան»,- գրել է նա։
Դոնբասի պաշտպանության համար հատուկ օպերացիա իրականացնող ռուս զինվորականների մոտ է հայտնվել վերջին մի քանի ամիսների ընթացքում արևմտյան երկրների կողմից Ուկրաինային մատակարարված մեծ քանակությամբ զենք։ Այս մասին Lenta.ru-ին ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով` ռազմաավարի թվում կան ամերիկյան Javelin հակատանկային հրթիռային համակարգեր և բրիտանական NLAW։
![]()