Համար 31 և 8 միկրոավտոբուսային երթուղիները կփոխարինվեն 31 և 11 նոր ավտոբուսային երթուղիներով

Մարտի 1-ից Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հհ. 31 և 8 երթուղիներին կփոխարինեն հհ. 31 և 11 ավտոբուսային երթուղիները, որոնք կսպասարկվեն «Ժոնգ տոնգ» մակնիշի միջին դասի նոր ավտոբուսներով:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:

Երթուղիների շահագործումը կիրականացվի համապատասխանաբար 13 և 12 միավոր մեքենաներով՝ հետևյալ ուղեգծերով.

Հ.31 երթուղի

Դավթաշենի 4-րդ թաղամաս – Ջրվեժ

Սկզբնականգառ՝ Դավթաշենի 4-րդ թաղ. — Եղվարդի խճ.- Տ.Պետրոսյան — Իոսիֆյան — Հալաբյան — Կիևյան — Կասյան փ.-ներ — Կոմիտասի պ.- Դ.Անհաղթի — Ռուբինյանց փ.-ներ — Գայի պ.- Հովհաննիսյան – Բակունցի – Գյուլիքևխյան — Հովհաննիսյան — Թևոսյան փ.-ներ — Ջրվեժ (վերջնականգառ)

Հետադարձը՝ նույն ուղեգծով:

Հ.11 երթուղի

Քանաքեռ հէկ — «Միկա» մարզադաշտ

Սկզբնականգառ՝ Քանաքեռ ՀԷԿ — Ղափանցյան — Ադոնցի – Ն.Տիգրանյան – Մամիկոնյանց — Շիրվանզադեի փ.-ներ — Կոմիտասի պ. — Կասյան փ. — Մարշալ Բաղրամյան պ. — Պռոշյան — Պարոնյան — Գր.Լուսավորչի փ.-ներ — Արշակունյաց պ. – Բագրատունյաց փ. — Գ.Նժդեհի հր.- Մանանդյան փ. — «ՄԻԿԱ» մարզադաշտ (վերջնականգառ)

Հետադարձը` նույն ուղեգծով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ