![]()
Եվրամիությունը կարգելի ինքնաթիռների և սարքավորումների վաճառքը ռուսական ավիաընկերություններին, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը, տեղեկացնում է ՌԻԱ-ն։
ԵՄ երկրների ղեկավարները արտահերթ գագաթնաժողովում պայմանավորվել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ, որոնք կազդեն ֆինանսական հատվածի, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտների, երկակի նշանակության ապրանքների և վիզային քաղաքականության վրա։
«… Մենք արգելում ենք բոլոր ինքնաթիռների, պահեստամասերի և սարքավորումների վաճառքը ռուսական ավիաընկերություններին: Դա կհանգեցնի Ռուսաստանի տնտեսության առանցքային հատվածի և երկրի հաղորդակցության հնարավորությունների դեգրադացմանը: Ներկայիս ռուսական առևտրային օդային նավատորմի երեք քառորդը կառուցվել է Եվրամիությունում, ԱՄՆ-ում և Կանադայում, հետևաբար, այն լրջորեն կախված է դրանից»,- ասել է ֆոն դեր Լյաենը։
Նա նաև ասել, որ եվրոպական նոր էներգետիկ պատժամիջոցները «անհնարին կդարձնեն» ռուսական նավթավերամշակման գործարանների արդիականացումը: Բացի այդ, կսահմանափակվի Ռուսաստանի մուտքը «հիմնական տեխնոլոգիաներին», ինչպիսիք են կիսահաղորդիչներն ու նորագույն ծրագրային ապահովումը։
![]()