Կիևում փողոցային մարտեր են սկսվել

Կիևի մի քանի թաղամասում փողոցային մարտեր են սկսվել։ Կառավարական թաղամասի վրա հարձակման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը՝ հայտնում է lb.ua-ն։

Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների, Օբոլոնում ուկրաինացիները վնասազերծել են ռուսական դիվերսիոն-հետախուզական խմբին։

Կիևում ժամը 11-ի սահմաններում կրկին օդային տագնապ է հայտարարվել՝ քաղաքացիներին խորհուրդ են տվել վտանգի ազդանշանները լսելիս թաքնվել կացարաններում։

Մետրոպոլիտենի կայարանները, որպես ապաստարան, մարդկանց համար հասանելի են օրվա ցանկացած ժամի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ